Ռոստովի մարզում ԱԹՍ հարվածից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ռոստովի նավթի պահեստում, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Ռոստովի մարզում այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարվածից նավթի պահեստում այրվում։

Տարածաշրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ տեղում աշխատում է 49 հրշեջ և 14 տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Don Mash տելեգրամյան ալիքը հրդեհից տեսանյութ է հրապարակել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռոստովի մարզում, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում։ Մոսկվան այս հարձակման համար մեղադրում է Ուկրաինային։

Ուկրաինական կողմը չի արձագանքում այս հաղորդումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստում