«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի գործող էներգաբլոկին անմիջապես հարակից տարածքին։
««Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով։ Երեքշաբթի երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին, կրկին հարված է հասցվել այն տարածքին, որը գտնվում է գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ։ Բարեբախտաբար, զոհեր չկան»,- հայտարարել է Լիխաչովը։
Նա նաև հայտնել է, որ ատոմակայանում աշխատող «Ռոսատոմի» ևս երկու խմբի աշխատակիցների տարհանումն է կազմակերպվելու մոտ ժամանակներում։
««Մենք ժամանակավորապես, մինչև իրավիճակի կայունացումը, մեր մասնագետների թիվն այնտեղ կրճատում ենք մինչև նվազագույնի։ Մեր տղաների առողջությունն ու կյանքը բոլորի համար առավելագույն առաջնահերթություն են»,- հավելել է Լիխաչովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուշերի ԱԷԿ-ի մոտ հարվածների առնչությամբ Մոսկվան իր մտահոգությունն է փոխանցել ՎաշինգտոնինԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
Բուշերը Իրանի միակ միջուկային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում, սնուցվում է Ռուսաստանի արտադրած ուրանով և վերահսկվում է ԱՄԷԳ-ի կողմից։