Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի վեց առաջնություններում՝ նախօրեին երկու գնդակ ուղարկելով ուզբեկների դարպասը։
Պորտուգալիան K խմբում 5-0 հաշվով Հյուստոնում պարտության մատնեց Ուզբեկստանի ընտրանուն։
Երկու գոլերի շնորհիվ Ռոնալդուն Աշխարհի առաջնություններում խփած գոլերի թիվը հասցրեց 10-ի՝ դառնալով Պորտուգալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Աշխարհի գավաթում։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռոնալդուն ասել է, որ թեև ուրախ է ռեկորդներ սահմանելու համար, սակայն ամենակարևորը թիմի առաջընթացն ու ֆուտբոլիստների դրսևորած վստահությունն էր՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հավաքականի դեմ վրդովեցուցիչ հանդիպումից հետո:
Խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիայի մրցակիցը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն էր: Թիմերի խփած մեկական գոլերով դիմակայությունը ոչ-ոքի էր ավարտվել։
Խմբային փուլի վերջին տուրում պորտուգալացիները հունիսի 27-ին կհանդիպեն կոլումբիացիների դիմադրությանը։
Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն վեցերորդ անգամ է մասնակցում Աշխարհի գավաթին։ Սա թերևս աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու նրա վերջին հնարավորությունն է։