ՌԴ-ն ընդդեմ Ուկրաինայի կիրառել է ավելի քան 70 հրթիռ, գրեթե 500 ԱԹՍ. Ուկրաինայի զինված ուժեր

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը՝ ռուսական օդային հարվածից, 2026 թվականի հուլիսի 2

Անցած գիշեր ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 74 հրթիռ և 496 անօդաչու թռչող սարք, հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը՝ ամենօրյա ամփոփագրում։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, նախնական տվյալներով՝ ժամը 09:00-ի դրությամբ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ էլեկտրոնային պայքարի միջոցներով վնասազերծել են 524 թիրախ՝ 48 հրթիռ և տարբեր տեսակի 476 անօդաչու թռչող սարք։

Ըստ հաղորդագրության՝ արձանագրվել է 25 բալիստիկ հրթիռի և 12 հարվածային անօդաչու թռչող սարքի խոցումից խուսափած հարված 33 վայրերում, ինչպես նաև խոցված ԱԹՍ-ների բեկորների անկում՝ ևս 18 վայրերում։

Մի քանի հրթիռների վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է։

Հարձակման հիմնական ուղղությունը եղել է Կիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարձակման հետևանքով Կիևում առնվազն 18 զոհ կա․ ՌԴ-ն մեկ զոհի մասին է հաղորդում

Ուկարինական լրատվականները հաղորդում են, որ Կիևում հուլիսի 3-ը հայտարարվել է սգո օր՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից մայրաքաղաքի նկատմամբ իրականացված ամենազանգվածային հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին։ Քաղաքում կիջեցվեն պետական դրոշները, ինչպես նաև կչեղարկվեն բոլոր ժամանցային և զվարճանքի միջոցառումները։