ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

«Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, ինչը հնարավոր է ապահովել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով»,- ասված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 15-ից 17-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։