Ռուսաստանի վերջին դաժան հարձակումները Կիևի և Ուկրաինայի մյուս քաղաքների վրա վկայում են, որ Մոսկվան պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Կիևում անցկացված առաջին՝ Ուկրաինա-ՆԱՏO խորհրդի նիստից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական հարվածներից հետո՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Կիև«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն ավելանում է, բազմաթիվ վիրավորներ կան, զգալի վնասներ են հասցվել»,- ընդգծել է Ռյուտեն, հավելելով, որ
Հյուսիսատլանտյան դաշինքը հանձնառու է շարունակել աջակցությունն Ուկրաինային։
Ռյուտեն հիշեցրել է, որ գործընկերներն արդեն գրեթե 60 միլիարդ դոլար են հատկացրել Կիևին՝ PURL ծրագրի շրջանակում, որի նպատակն է ԱՄՆ-ից սպառազինություն գնել ուկրաինական բանակի համար։
«Այս աջակցությունը կշարունակվի»,- ընդգծել է Մարկ Ռյուտեն։