ՌԴ Բաշկորտոստանի զինքի գործարանում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

Տեսարան Ստերլիտամակ քաղաքից, արխիվ

ՌԴ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի «Ավանգարդ» գործարանում տեղի ունեցած պայթյունից երեք մարդ է զոհվել, RBC Ufa-ին հայտնել է Rostec պետական կորպորացիան։

Այս կորպորացիային է պատկանում գործարանի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Ըստ հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել արհեստանոցներից մեկում խողովակաշարի ապամոնտաժման ժամանակ։ Բրիգադի բոլոր անդամները մահացել են։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջները խախտելու հոդվածով։

«Ավանգարդ»-ն արտադրում է բաղադրիչներ բազմակի հրթիռային համակարգերի համար: 2024 թվականի սկզբին այն հայտնվել է Եվրամիության, Շվեյցարիայի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն պաշտոնապես հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը