ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» 2:1 հաշվով հաղթեց մոլդովական «Զիմբրուին» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ Այս փուլում Երևանի «Նոան» կմրցի շվեյցարական «Սիոնի» հետ։
Մրցաշարը լքեցին «Փյունիկն» ու «Ալաշկերտը»։
«Փյունիկը» ընդունել էր հունգարական «Դեբրեցենին»։ Հունգարիայում առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով։ Երևանում կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Փյունիկը» դիմակայությունում զիջեց հունգարական թիմին։
«Ալաշկերտը» Ռումինիայում 3:0 հաշվով պարտվեց ՉՖՌ Կլուժին: 12-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստը խախտում թույլ տվեց և կարմիր քարտ ստացավ: Երևանյան թիմը մնաց 10 խաղացողով: Հանդիպումից հետո «Ալաշկերտի» գլծավոր մարզիչ Վահե Գևորգյանն ասաց՝ չափազանց դժգոհ է պաշտպանությունից:
«Կարմիր քարտը հենց այնպես չեղավ: Մենք շատ վատ խաղ սկսեցինք. անհաջող, արագ գոլ, անմիջապես կարմիր քարտ: «Կլուժն» այնպիսի թիմ է, որ եթե թույլ տաս խաղալ գնդակով, շատ բարդ կլինի: Մենք դա հասկանում էինք, բայց երբ թվաքանակով զիջում ես, բարդ էր խլել գնդակը»:
Այսպիսիով, Հայաստանի երկու ներկայացուցիչ մրցելույթները կշարունակի եվրագավաթներում: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ցելյեի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում՝օգոստոսի 4-ին: Օգոստոսի 6-ին էլ «Նոան» կմրցի շվեյցարական «Սիոնի» հետ: