Պուտինը զանգահարել է Ալիևին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Կրեմլի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Պուտինն է զանգահարել Ալիևին:

Երկու պետությունների ղեկավարներն անցած շաբաթ Բիշքեկում մասնակցում էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակում, Կրեմլի վկայությամբ, նրանց միջև միայն ոտքի վրա կարճ շփում է տեղի ունեցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան կքննարկի ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության հարցը. ԷրդողանՊուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՓաշինյանը Բիշքեկում նաև ԹՐԻՓՓ-ն է քննարկել Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Հիքմեթ ՀաջիևինՓաշինյանը Բիշքեկում հանդիպել է Ալիևի, Մոդիի հետ, վաղը կհանդիպի Պուտինին