Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել դաշինքի անդամ երկրների առաջնորդներին՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եվրասիայի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն», - ուղերձում ընդգծում է Կրեմլի ղեկավարը:

Ռուսաստանի նախագահը նաև վստահություն է հայտնում, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ընդլայնել «կառուցողական բազմակողմ համագործակցությունը» ի շահ եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ը ԵԱՏՄ անդամ է, այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան