Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը տանող բոլոր հարցերը, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Այսօր մենք կքննարկենք Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորմանը տանող տարբեր հարցեր»,- «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Ուշակովը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ երբ է նախատեսված բանագնացների հանդիպումը նախագահ Պուտինի հետ։

Հարցին, թե արդյոք կքննարկվի բանակցային գործընթացին Եվրոպայի մասնակցությունը, Ուշակովը պատասխանել է. «Խաղաղ կարգավորման հասնելու հետ կապված բոլոր հարցերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Ուիթքոֆն ու Քուշները այսօր առավոտյան են ժամանել Մոսկվա: Պուտինի հետ այսօր հանդիպում են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններից հետո։ Իսկ Պուտինի հետ հանդիպումից հետո էլ կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

ԱՄԷ-ի մայրաքաղաքում երեկվա հանդիպումներից հետո Քուշները X-ում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մնում են էական տարաձայնություններ, սակայն Միացյալ Նահանգները մտադիր է հիմնվել ձեռք բերված առաջընթացի վրա և անցնել ավելի լայն բազմակողմ բանակցությունների՝ երկարատև խաղաղության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբու Դաբիում բանակցություններն ավարտվեցին, կողմերը հայտարարություններ արեցին

«Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք համաձայնության ենք եկել առաջարկների շուրջ, որոնք վաղը կքննարկենք նախագահ Պուտինի հետ Մոսկվայում, որից հետո խորհրդակցություններ կանցկացնենք [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ»,- գրել էր նա։

Քուշների գնահատականով՝ Աբու Դաբիում բանակցությունները հանգեցրին «նշանակալի մարդասիրական առաջընթացի. Ուկրաինան և Ռուսաստանը սկզբունքորեն համաձայնեցին իրականացնել պատերազմի ընթացքում գերիների ամենամասշտաբային փոխանակումը»։