Պուտինը ԽՍՀՄ վերականգնելու մտադրություն չունի. Պեսկով

«Պուտինը ԽՍՀՄ վերականգնելու մտադրություն չունի, քանի որ դա անհնարին է»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի դաշնային կանցլերի վերջին հայտարարությունները։

«Ռուսաստանի նախագահը բազմիցս է հայտարարել է, որ Խորհրդային Միության վերականգնումն անհնարին է։ Բացի այդ, նման խոսակցությունները անհարգալից վերաբերմունք են ԱՊՀ երկրների մեր դաշնակիցների հանդեպ»,- նշել է Պեսկովը։