Չինաստանի նախագահը դռնփակ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահին ասել է, որ Պուտինը ի վերջո կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժելու համար, գրել է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած մի քանի աղբյուրների։ Ըստ նույն աղբյուրների՝ Թրամփը առաջարկել է միավորել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ուժերը՝ ընդդեմ Հաագայի Միջազգային քրեական դատարանի։
Սպիտակ տունը կամ ամերիկյան պաշտոնական աղբյուրները այս մասին մանրամասներ չեն հրապարակել։
Financial Times-ը նշում է, որ մինչ այդ՝ Բայդենի հետ բանակցություններում, Չինաստանի նախագահը զերծ է մնացել նման գնահատականներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլը Պուտինի Չինաստան կատարելիք այցից «շատ լուրջ ակնկալիքներ» ունիԹրամփը «հսկայական հաջողություն» է համարում իր այցը ՊեկինԹրամփն ու Սին համաձայնել են՝ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա. Սպիտակ տուն