Պուտինը հրահանգել է դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները՝ Ուիթքոֆի և Քուշների այցից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը TASS լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը շաբաթ օրը պետք է հանդիպեր ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանագնացները ժամանել են Մոսկվա

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ» և պահանջել էր, որ Մոսկվան նույնպես նույն կերպ վարվի։

«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը նույնպես պետք է ձեռնպահ մնա օդային հարվածներ իրականացնելուց՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս բանակցություններն անցկացնելու համար»,- ասել էր Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանագնացները ժամանել են ՄոսկվաՊուտինի բանագնաց Դմիտրիևը Մոսկվայում կհանդիպի Ուիթքոֆին և ՔուշներինՌուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի օդանավակայաններին՝ ԱՄՆ դեսպանների այցից առաջ. ԶելենսկիՌԴ-ն ԱՄՆ-ին կոչ է անում խաղաղության բանակցություններում հաշվի առնել ռազմաճակատի իրողությունները