Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է 32-ժամյա հրադադարի մասին՝ Զատկի կապակցությամբ, իսկ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կհետևի հրադադարին:
Կրեմլը հայտարարել է, որ Զատկի հրադադարը ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ժամը 16:00-ից մինչև կիրակի կեսգիշեր: «Մենք առաջ ենք շարժվում այն հիմքով, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին», - ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Ռուսաստանում և Ուկրաինայում գերիշխող ուղղափառ հավատքի օրացույցի համաձայն, Սուրբ Զատիկn այս տարի նշվում է ապրիլի 12-ին։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան բազմիցս է առաջարկել դադարեցնել մարտերը Զատկի առթիվ։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք փոխադարձ քայլերի: Մենք առաջարկել ենք հրադադար այս տարվա Զատկի տոների ժամանակ և կգործենք համապատասխանաբար», - Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահը:
«Մարդկանց անհրաժեշտ է Զատիկ՝ առանց սպառնալիքների և իրական քայլ դեպի խաղաղություն, իսկ Ռուսաստանը հնարավորություն ունի չվերադառնալ հարձակումներին նույնիսկ Զատիկից հետո»,- հավելել է Զելենսկին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինի հրադադարի առաջարկը նախապես չի քննարկվել Միացյալ Նահանգների հետ։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և հանդիպումներ է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ՝ խաղաղության համաձայնագրի և ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական համագործակցության շուրջ քննարկումների համար: