Պուտինը հանձնարարել է վերլուծել AI ռիսկերը զգայուն ոլորտներում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վերլուծել արհեստական բանականության կիրառման հետ կապված ռիսկերը զգայուն ոլորտներում, ինչպես նաև գնահատել այդ տեխնոլոգիաների աճող ազդեցությունը մարդկանց կյանքի վրա և մշակել դրանց կանխարգելման միջոցներ։

Արհեստական բանականության զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է զարգացնել տեղական արհեստական բանականության լուծումներ՝ ազգային պաշտպանության և անվտանգության համար։

Նա հանձնարարել է, որ հանձնաժողովը մինչև այս տարվա վերջ ներկայացնի համապարփակ որոշումներ, ծրագրեր արհեստական բանականության արագ ներդրման համար։
«Մենք պետք է անմիջապես սկսենք վերափոխել կադրերի պատրաստման և վերապատրաստման մեխանիզմները, ինչպես նաև կրթության մակարդակը՝ նոր տեխնոլոգիական դարաշրջանին համապատասխան»,- ասել է Պուտինը։