Պուտինը 2026-ին Դաշնային ժողովին ուղերձով հանդես չի գա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում 2026 թվականին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձով հանդես գալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ մինչև տարեվերջ ուղերձի հրապարակում «չի նախատեսվում»։ Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, «երբ դա նպատակահարմար համարի»:

Անցյալ տարի նույնպես Պուտինը նման ուղերձով հանդես չէր եկել։ Վերջին անգամ նա ուղերձը հրապարակել է 2024 թվականի փետրվարի 29-ին՝ նախագահական հինգերորդ ժամկետում ընտրվելուց կարճ ժամանակ առաջ։

Ռուսաստանի Սահմանադրությամբ Դաշնային ժողովին ուղղված ուղերձով հանդես գալու պարտականությունն ուղղակիորեն ամրագրված է։ Կրեմլը չի բացատրել, թե ինչ հիմքով Պուտինը չի կատարում այդ դրույթը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում են Պուտինի այսպես կոչված «մեծ մամուլի ասուլիսն», որը սովորաբար անցկացվում է դեկտեմբերին։