Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, քննարկել Թեհրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև հարաբերությունների հետագա սերտացումը էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, հաղորդում է Կրեմլը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունից հետո, թե Վաշինգտոնը կարող է միանալ Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածներին, եթե պարզվի, որ Թեհրանը շարունակում է միջուկային ծրագիրը։ Իրանի նախագահն իր հերթին X-ում գրել է, թե Թեհրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ պատասխան։