Պուտինն ու Էրդողանը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը

Թուրքմենաստանում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ըստ Կրեմլի՝ օրակարգում է եղել նաև Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային որպես վարկ տրամադրելու՝ Բրյուսելի ծրագիրը: Երկու առաջնորդները համաձայնել են, որ նման անխոհեմ գործողությունները կարող են խաթարել միջազգային առևտրային և ֆինանսական հարաբերությունները կանոնակարգող Բրետոն Վուդսի համակարգը, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգիան դժգոհ է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային տրամադրելու պլաններից, Ռուսաստանը սպառնում է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում