Պուտին-Փաշինյանի հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա. Կրեմլ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Այս պահին Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

«Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, կան բողոքարկումներ, վերահաշվարկ, ինչը բավականին երկար և բարդ գործընթաց է», - նշել է Պեսկովը՝ հավելելով, թե Փաշինյանը, «ամենայն հավանականությամբ, զբաղված է ներքին այս գործընթացներով»։

«Կախված այս ընտրական իրավիճակի արդյունքից, մենք որոշումներ կկայացնենք հանդիպման վերաբերյալ՝ երկկողմ մակարդակով», - ասել է Կրեմլի խոսնակը։

Քարոզարշավի ընթացքում, երբ Ռուսաստանը սկսել էր Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահի հետ ընտրություններից անմիջապես հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկովի խոսքով` Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին Առաջինի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ . Փաշինյան