«Անկայուն աշխարհաքաղաքական պայմաններում հարկավոր է պահպանել մոտեցումների միասնականությունն ու սերտորեն համակարգել մեր այն քայլերը, որոնք ուղղված են ՀԱՊԿ ռազմավարական խնդիրների լուծմանը»,- դիմելով կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում ընթացող հավաքի մասնակիցներին, այսօր նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Շոյգու«Հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը՝ հարկավոր է մշակել և արդիականացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները ռազմական, ինչպես նաև տեղեկատվական, կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչական պայքարի, ծայրահեղականության, թմրանյութերի և անօրինական միգրացիայի հակազդման ոլորտներում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։