Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ «Սպուտնիկ Ադրբեջանի» տնօրենը տնային կալանքի է տեղափոխվել

Ադրբեջանը տնային կալանքի է տեղափոխել անցած հունիսին՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալի ֆոնին ձերբակալված Sputnik Azerbaijan-ի («Սպուտնիկ Ադրբեջան») տնօրեն Իգոր Կարտանովին։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ որոշումը կայացվել է երկու երկրների նախագահների՝ երեկ Դուշանբեում կայացած հանդիպմանն ընդառաջ։ Ռուսաստանցու խափանման միջոցը փոխելու հարցով նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ուղիղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Հիքմեթ Հաջիևի հետ։

Ռուսական կողմն իր հերթին ազատ է արձակել ամիսներ առաջ Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցիներից մեկին։

Երեկ՝ անցած մեկ տարում առաջին անգամ Դուշանբեում հանդիպելով Ադրբեջանի նախագահին՝ Ռուսաստանի առաջնորդն ընդունել էր, որ դեկտեմբերին ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կործանվել էր ռուսների մեղքով։ Վլադիմիր Պուտինը նաև իրագործել էր Իլհամ Ալիևի պահանջն ու խոստացել փոխհատուցում տրամադրել տուժածների հարազատներին ու պատժել ավիաաղետի պատասխանատուներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն առաջին անգամ ընդունեց՝ ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսների մեղքով