Այս տարի Պուլիցերյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության ազդեցությունը ուսումնասիրող մի շարք աշխատանքների։
Ներկայացված բազմաթիվ նյութեր տարվա ամենավիճահարույց թեմաների շուրջ էին, այդ թվում՝ ներգաղթի քաղաքականության, ԱՄՆ-ի զարգացման օգնության կտրուկ կրճատումների և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի լուսաբանմանը։
The Washington Post-ը մրցանակի է արժանացել Թրամփի վարչակազմի կողմից դաշնային գործակալությունների վերակազմավորման ազդեցության մասին իր հրապարակումների համար։
The New York Times-ը հաղթել է այն հետաքննությունների համար, որոնք բացահայտել էին, թե ինչպես է Թրամփը օգտագործել իր իշխանությունը՝ իր ընտանիքի ֆինանսական շահերը առաջ տանելու համար։
Chicago Tribune-ի լրագրողները մրցանակի են արժանացել քաղաքում ԱՄՆ ներգաղթի ծառայությունների գործողությունների լուսաբանման համար։
Մրցանակներ են շնորհվել նաև արհեստական բանականության, ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած մահաբեր ջրհեղեղի և Գազայում ավերածությունների վերաբերյալ ռեպորտաժների համար։
Պուլիցերյան մրցանակի կազմակերպչական թիմից ընդգծել են, որ այս տարվա մրցանակները նաև ընդգծում են մամուլի ազատության հանդեպ հանձնառությունը մի ժամանակաշրջանում, երբ աճում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ։ Որպես օրինակ մատնանշել են նախագահ Թրամփի ձեռնարկված իրավական քայլերը լրատվամիջոցների դեմ։
Պուլիցերյան մրցանակը համարվում է լրագրության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակը, և այն շնորհվում է նաև գրականության, երաժշտության ու թատրոնի բնագավառներում ձեռքբերումների համար։