«Փոքր քայլերով և խաղաղություն հաստատելով». Փաշինյանը խոսել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի մասին

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

«Զգայուն հարց է սա, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում», - նախօրեին Գերմանիայուն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման մասնակիցներից մեկի հարցին:

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը: Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը: Դա է մեր դիրքորշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես : Դա է մեր ընկալումը», - ասել է Փաշինյանը:

Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում՝ Արցախ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում, մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հայտարարում է՝ ԵՄ-Հայաստան փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգինԱրդարացնել վեց հայ գերիներին. պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել դատարան«Գերիների հարցը գուցե որոշակի լուծում ստանա». Բաքու մեկնած պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեցՀայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ գերիներին տեսակցելու ցանկությունը Բաքուն մերժել էԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումըՓաշինյանն ԱՄՆ պաշտոնյային գերիներից է հարցրել, Միրզոյանն էլ Ֆիդանին է պատասխանել«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». հայազգի գերու կինը օգնություն է խնդրում Ցմահ ազատազրկում Արցախի 5 ղեկավարների համար, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա