Փոխադարձ հարվածներից հետո ՌԴ-ն և Ուկրաինան հաղորդում են զոհերի մասին

Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ

Ռուս-ուկրաինական սահմանի երկու կողմում էլ անօդաչու թռչող սարքերը և հրետանին խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել, գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ռուսական սահմանամերձ Բրյանսկի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Յեգոր Կովալչուկը։

Դոնեցկի շրջանի՝ Մոսկվայի կողմից նշանակված ղեկավար Դենիս Պուշիլինի հաղորդմամբ՝ Ուկրաինայի դրոնային հարձակումներից երկու մարդ է մահացել։

Իսկ Ուկրաինայի հարավարևելյան Դնիպրոպետրովսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ ռուսական ավելի քան 40 ԱԹՍ հարվածից և հրետակոծությունից հետո մեկ մարդ է մահացել, ևս մեկը՝ վիրավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի ԶՈւ․ ՌԴ-ն գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մոտ 130 ԱԹՍՈւկրաինան հարվածել է Վոլգոգրադի ձեռնարկություններից մեկին. զոհ և վիրավորներ կանՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում պատերազմըFinancial Times․ Բալթյան երկրները ԵՄ-ին կոչ են արել արագացնել ռուսական նավթի ներմուծման արգելքի գործընթացը