ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող է վիրավորվել. որտեղ և ինչ հանգամանքներում՝ չեն մանրամասնում

Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ զինծառայող է վիրավորվել, բայց որտեղ և ինչ հանգամանքներում, չեն մանրամասնում:

«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս», - «Ազատությանը» հայտնել է ռազմական գերատեսչության խոսնակը:

Ըստ մամուլի՝ դեպքը տեղի է ունեցել Փամբակում՝ վարժանքների ժամանակ: