Փհենյանը հերքում է Զելենսկու հայտարարությունները

Արխիվ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները այսօր հերքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ օրերս արված այն հայտարարությունը, որի համաձայն Փհենյանը պաստրատվում է 50 հազարանոց զորախումբ ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

«Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունները մտացածին են և անհիմն»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մերձավոր թիմակիցներից մեկը՝ նրա կրտսեր քույր Կիմ Յո Չժոնը։

Նախագահ Զելենսկին հայտարարել էր.- «Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու»: