Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ

Մոջթաբա Խամենեին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, ով հանրության առջև չի երևացել մարտի սկզբից՝ այդ պաշտոնում նշանակվելուց և վիրավորում ստանալուց ի վեր։

Փեզեշքիանը չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել հանդիպումը։

«Այս հանդիպմանը ինձ ամենաշատը զարմացրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսլականը և համեստ ու անկեղծ մոտեցումը», - ասել է նախագահը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում։

Խամենեին, որը վիրավորվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը և շաբաթներ անց նշանակվել երկրի գերագույն առաջնորդ՝ պատերազմում զոհված հոր փոխարեն, անցած երկու ամիսներին միայն գրավոր հայտարարություններ է հրապարակել։ Նրա գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պարսից ծոցի համար նոր գլուխ է բացվում առանց ԱՄՆ-ի. ԽամենեիՀորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն կպարգևի Ծոցի երկրներին. Մոջթաբա ԽամենեիՄոջթաբա Խամենեին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլ«Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է». The Times