Պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին ԱԺ հայտարարության նախագծի լսումներ՝ խորհրդարանում

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովում լսումներ է հրավիրել «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագծի շուրջ:

Նախագիծը կառավարություն- եկեղեցի լարվածութան, իշխանությունից գործադրվող ճնշումների և սահմանադրական-իրավական կարգավորումների վերաբերյալ մտահոգությունների մասին է։

Լսումներին իշխանականներ չեն մասնակցում: Ազգային ժողովի դահլիճում են փաստաբաններ ու հասարակական-քաղաքական գործիչներ:

Հոգևորականներից ներկայացուցիչ չկա՝ Ավագ հինգշաբթիի ծիսական արարողությունների պատճառով, նամակով հայտնել են Մայր Աթոռից ու ողջունել խորհրդարանում հրավիրված լսումները:

«Ողջունում ենք նախաձեռնությունը, որը միտված է գնահատելու պետության կյանքում Առաքելական մեր Սուրբ եկեղեցու դերակատարությունը և ընդգծելու ՀՀ Սահմանադրության և միջազգային պարտավորություների շրջանակներում իշխանություների կողմից եկեղեցու ներքին ինքնավարությանը չմիջամտելու անհրաժեշտությունը», - նշել է Էջմիածինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի՝ պահանջում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ: Կաթողիկոսը մի քանի անգամ ակնարկել է՝ հեռանալու մտադրություն չունի:

Տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու «ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները»։

Պաշտոնական Երևանը հերքում է եկեղեցու դեմ հարձակման մեղադրանքները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռը Էջմիածնում չի կարողանում «Թումո» կառուցել. ՔՊ-ական համայնքապետն է կասեցրել Դատարանը հաստատեց, որ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել էԱմենայն Հայոց կաթողիկոսի տեղը թափուր է մնացել վրաց Պատրիարքի հուղարկավորության ժամանակԱԱԾ տնօրենը կաթողիկոսին անվանեց աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան«Փաշինյանն անօրեն գործը շարունակելու համար փորձում էր ծափերի արժանանալ Եվրախորհրդարանում». քահանաներ