Պետերբուրգում կապկի ծաղիկի 5 դեպք է հաստատվել

Սանկտ Պետերբուրգում կապկի ծաղիկ է հաստատվել ավելի վաղ վարակի կասկածով հոսպիտալացված հինգ անձանց մոտ, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բոտկինի անվան հիվանդանոցին:

«Բոլոր բուժառուների վիճակը կայուն է՝ թեթև և միջին ծանրության», - ասել է գործակալության զրուցակիցը:

«Ինտերֆաքս»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ կապկի ծաղիկով հնարավոր վարակվածի հետ շփված հինգ մարդ տեղափոխվել է Մերձմոսկվայի Ռեմենսկի հիվանդանոց, ևս հինգն էլ վարակի կասկածով հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում:

Կապկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, այդ թվում՝ կրծողներից և պրիմատներից (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):