Պետդումայից զգուշացնում են՝ «Հայաստանը կարող է զրկվել բոլոր արտոնություններից»

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ երկիրը շարունակի Արևմուտքի հետ իր սիրախաղը», - TACC գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

«Հայաստանը չի կարող երկու աթոռին միաժամանակ նստել։ Նրանք ուզում են արտոնություններ ստանալ Ռուսաստանից, բայց նաև Արևմուտքի խաղը խաղալ։ Թող խաղան, բայց այդ դեպքում, բնականաբար, մենք էլ մեր «նվերները» կվերցնենք», - նշել է ռուսաստանցի պատգամավորը՝ հավելելով, թե այդ դեպքում «Փաշինյանը բարդ կացության մեջ կհայտնվի»։

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց: «Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը. ՓաշինյանՌազմավարական դաշինքից՝ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացումԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ. Փաշինյան