Պետդուման ներգաղթյալների համար տուրքերը շեշտակի ավելացնող օրենք է ընդունել

Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի Պետդուման ներգաղթյալների վերաբերյալ նոր օրենք է ընդունել, որով շեշտակի ավելացվում են հարկային տուրքերը։ Ըստ այդմ,12 անգամ բարձրացվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար սահմանված վճարի չափը՝ 4200 ռուբլու փոխարեն միգրանտները այժմ 50 հազար ռուբլի կվճարեն ՌԴ քաղաքացիության համար: 8 անգամ բարձրացվում է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու արժեքը՝ 1920-ի փոխարեն՝ 15 հազար ռուբլի, մշտական բնակության տուրքն էլ բարձրանում է հինգ անգամ՝ 6 հազարից հասնելով մինչև 30 հազար ռուբլու։

Օրենքն այս վճարներից ազատում է մի խումբ օտարերկրացիների, այդ թվում՝ նրանց, ովքեր ՌԴ նախագահի հրամանով դասվել են Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող անձանց շարքում կամ որոնք պայմանագիր են կնքել զինված ուժերի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։