ԱՄՆ Պետքարտուղարությունը արտերկրում գտնվող քաղաքացիներին կոչ է անում զգուշություն դրսևորել, քանի որ «Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով անվտանգային իրավիճակը մնում է բարդ, անսպասելի էսկալացիայի հնարավորությունը պահպանվում է»։
«Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշավորություն և առավել զգոնություն ցուցաբերեն և պատրաստ լինեն թռիչքների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի պարբերական անհասանելիությանը, ինչպես նաև ճամփորդական հնարավոր խափանումներին», - նշել են Պետդեպից՝ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին հորդորելով վերանայել տարածարջան այցելելու ծրագրերը։
Գերատեսչությունից հայտնել են, որ ամերիկյան դիվանագիտական հաստատություններ են թիրախավորվել, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս․ «Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են արտերկրում կամ աշխարհի այլ մասերում ԱՄՆ-ի և ամերիկացիների հետ փոխկապակցվող վայրերում ամերիկյան այլ շահեր թիրախավորել»։
Տասներորդ գիշերն անընդմեջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է․ ԱՄՆ-ն Իրանին է հարվածել, իսկ Թեհրանի թիրախում ԱՄՆ դաշնակիցներ Քուվեյթն ու Բահրեյնն էին։