Պեսկով․ «Պուտինն ու Ալիևը կարևոր խնդիրներ են քննարկել»

Կրեմլը հաստատել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև այսօր կայացած հեռախոսազրույցի մասին՝ պաշտոնական Բաքվի տեղեկությունը։

«Իրոք, նախագահ Ալիևը հեռախոսով շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ», - այսօր մոսկվացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Պուտինն ու Ալիևը,- «այլ հարցեր ևս քննարկել են և դա շատ կարևոր է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը զանգահարել է Պուտինին