«Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է գալիք շաբաթ», - այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ են ընթանալու բանակցությունները։ Ավելի վաղ դիվանագիտական երեք աղբյուրներ Reuters-ին փոխանցել էին, որ եռակողմ բանակցությունների հերթական փուլը, Վաշինգտոնի առաջարկով, կազմակերպվելու է Մայամիում։