Պեսկով․ Բաքուն ռուս-ուկրաինական բանակցությունների վայր չի լինի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ներկա պահին Ադրբեջանը որպես ուկրաինական բանակցությունների հարթակ չի դիտարկվում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները։

Ռուսաստանի հետ բանակցությունները Բաքվում անցկացնելու առաջարկով Ուկրաինայի նախագահը հանդես էր եկել նախորդ շաբաթավերջին՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

«Առայժմ դրա մասին խոսք չկա», - ասել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան և Ադրբեջանն անվտանգության և էներգետիկայի ոլորտում համաձայնագրեր են ստորագրել Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել