Պենտագոնը պատրաստ է նույնիսկ զորք ներգրավել՝ խստացնելու հսկողությունը ամերիկա-մեքսիկական սահմանին

Պենտագոնը պատրաստ է ներգրավել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ներառյալ՝ զորքեր՝ խստացնելու հսկողությունը ամերիկա-մեքսիկական սահմանին, այսօր՝ պաշտոնավարման առաջին օրը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նորընտիր նախարար Փիթ Հեգսեթը։

AFP -ի փոխանցմամբ՝ Հեգսեթը շեշտել է, որ աջակցելու են նախագահ Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին։

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ հունվարի 20-ից հետո արդեն 4 հազար արտաքսվածների են դիմավորել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն արդեն տուն է ուղարկում ապօրինի ներգաղթյալներին. Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեքսիկան հրաժարվում է ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական չվերթից. Reuters