Պեկինը Թրամփի հետաձգված այցի վերաբերյալ կապի մեջ է Վաշինգտոնի հետ

Չինաստանը հայտարարել է, որ կապի մեջ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ մարտի վերջ նախատեսված, սակայն հետաձգված այցի վերաբերյալ։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները կշարունակեն պահպանել կապը նախագահ Թրամփի՝ Չինաստան այցի վերաբերյալ», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը՝ չհաղորդելով, սակայն, ոչինչ նոր ժամկետների վերաբերյալ։

Երեկ հայտնի դարձավ, որ Թրամփը մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով: Նա Սպիտակ տանը լրագրողներին ասել է՝ կարևոր է, որ ինքը հասանելի մնա՝ պատերազմի ընթացքը վերահսկելու համար:

Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը մտադիր է հետաձգել իր այցը Չինաստան