Պեկինում կայացել է Չինաստանի և Բելառուսի առաջնորդներ Սի Ծինփինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բելառուսի նախագահի «Պուլ Պերվոգո» թելեգրամյան ալիքին:
Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանի և Բելառուսի հարաբերությունները «պատմական բարձրակետի» վրա են գտնվում։
«Հենց սրա մասին ենք Ձեզ հետ խոսել նախկինում․․․Եվ գուցե, ինչ-որ առումով, սա այն է, ինչի մասին երզաել ենք․․․», - արձագանքել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հունիսի 27-ին էլ Ռուսաստանում էր, որտեղ հանդիպել էր նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը տեղի էր ունեցել Մինսկի և Կիևի միջև աճող լարվածության ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում պատերազմըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը փորձում է Լուկաշենկոյին դրդել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։