ՊԵԿ երեք պաշտոնյա և ևս մեկ անձ կալանավորվել են

ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին հինգ անձ է ձերբակալվել, նրանցից չորսի, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոնից:

Կոմիտեն հայտնել է միայն, որ հիշյալ անձինք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ, այլ մանրամասներ չի հաղորդում՝ ելնելով նախաքննության շահերից: