Պայթյուն Լենինգրադի մարզում

Շտապ բուժօգնության ավտոմեքենա Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգից մոտ 5 կիլոմետր արևելք գտնվող Վսեվոլժսկ քաղաքում։ Ռուսական աղբյուրների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքային զինկոմիսարիատի շենքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ չորս զինվորականներ գտնվում են փլատակներում։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։