Ռուսաստանյան Պերեսլավլ-Զալեսսկի քաղաքում ճայթռուկների արտադրության ձեռնարկությունում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, մեկը վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ոտքի վնասվածքներ ստացած կնոջը հոսպիտալացրել են շտապօգնության բժիշկները:
Զոհվածների դիերը հայտնաբերել են փլատակներում:
Հրդեհը տեղայնացվել է: Այրվում են շենքեր ձեռնարկության տարածքում, հրդեհը շարունակում են մարել ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա: Նոր ուժեր են բերվում դեպքի վայր:
Հրդեհի հնարավոր պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: