Պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել 21 մարդ, ձերբակալվել՝ 4 հազարը. ՄԱԿ

Արխիվային լուսանկար

Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել 21 մարդ, ձերբակալվել՝ 4 հազարը։ Այս տեղեկատվությունը հաղորդում է ՄԱԿ-ը։

«Առնվազն 9 մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թվականի հունվարյան բողոքի ցույցերին առնչության համար, 10-ը՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության մեղադրանքով, և 2-ը՝ լրտեսության մեղադրանքով։ Փետրվարի 28-ից ի վեր գնահատվում է, որ Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 4 հազար մարդ», - ասված է հաղորդագրությունում։