Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում դիվերսիայի հոդվածներով դատավճիռների թիվը հարյուրապատիկ աճել է

Արխիվային լուսանկար

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանում դիվերսիային առնչվող հոդվածներով դատավճիռների թիվն աճել է ավելի քան 100 անգամ: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը՝ վկայակոչելով «Պերվիյ օտդել» իրավապաշտպան նախագծի և Parubets Analytics-ի հետազոտությունը, որն ընդգրկում է 2012 թվականից մինչև այս տարվա հոկտեմբեր ժամանակաշրջանը:

Ըստ այդմ՝ մինչև 2022 թվականը ներառյալ Ռուսաստանում դիվերսիային առնչվող հոդվածներով տարեկան մեկ-երկու դատավճիռ է կայացվել, մինչդեռ հաջորդ տարվանից դրանց թիվը կտրուկ աճել է՝ 2023-ին՝ 15, 2024-ին՝ 78, 2025-ին՝ 101, 2026-ի առաջին ինն ամիսներին՝ 105 դատավճիռ:

446 վարույթներից դատավճիռներ են կայացվել 308-ով, դատապարտվել է 423 մարդ, նրանցից 49-ը՝ 5-8, 25-ը՝ 8-10, 91-ը՝ 10-15, 83-ը՝ 15-20, 46-ը՝ 20 տարվա և ավելի, 2-ը՝ ցմահ ազատազրկման:

Նշվում է, որ այդ տվյալները ցույց են տալիս ոչ թե պարզապես գործերի թվի աճ, այլ «պատժիչ պրակտիկայի համակարգային ընդլայնում»: Ընդ որում՝ այս տարի դեռ ավարտված չեն տասնյակ գործեր, հետևաբար՝ վիճակագրությունն աճելու է:

Պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանյան իշխանությունները խստացրել են դիվերսիայի վերաբերյալ օրենսդրությունը, մասնավորապես նոր հոդվածներ են ընդգրկել Քրեական օրենսգրքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ում պետական դավաճանության դեպքերով վճիռների կտրուկ աճ են արձանագրել2026-ի առաջին կիսամյակում «ահաբեկչության» համար 1200-ից ավելի ռուսաստանցի է դատապարտվելՌուսաստանում դավաճանության և լրտեսության հոդվածներով դատավճիռների թիվը 2025-ին ռեկորդային է