Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին

ԵԱՏՄ գագաթնաժողովը, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետն այսօր մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընդլայնված կազմով նիստին միացել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող մյուս պետությունների՝ Իրանի և Կուբայի դեսպանները, Ինդոնեզիայի առևտրի նախարարը:

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել.


Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում միության գործունեության արդիական հարցերն են, ինտեգրացիոն գործընթացների խորացման և միասնական շուկայի զարգացման կողմնորոշիչների ուրվագծումը, մի շարք նշանակալի փաստաթղթերի և որոշումների հաստատումը: Մասնավորապես, նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր:

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը մեկնել է Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին