Փաշինյանը շնորհավորել է Մադյարին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ

Պետեր Մադյարը ստանձնում է Հունգարիայի վարչապետի պաշտոնը, Բուդապեշտ, 9-ը մայիսի

Խորհրդարանական ընտրություններում հաղթանակից շուրջ մեկ ամիս անց Պետեր Մադյարը ստանձնեց Հունգարիայի վարչապետի պաշտոնը։

«Ես չեմ իշխի Հունգարիայում։ Ես կծառայեմ իմ երկրին», - խորհրդարանում երդվելուց հետո ասել է Մադյարը։

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Մադյարին շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջողության լավագույն մաղթանքներս Հունգարիայում բարեկեցության և զարգացման հասնելու կարևոր առաքելության համար», - X-ում գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանը պատրաստ է «ընդլայնել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»։

Հայաստանը և Հունգարիան 2012-ին խզված հարաբերությունները 2022-ին են վերականգնել։

Ապրիլի 12-ի ընտրություններից հետո 16 տարի պաշտոնավարած ռուսամետ Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին։