Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան, հայտնում են նրա աշխատակազմից:
Նախատեսված է հանդիպում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Փաշինյանին կընդունեն նաև նախագահ Կարոլ Նավրոցկին և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայան: