Փաշինյանը կմեկնի Գերմանիա, կհանդիպի նախագահի և կանցլերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում, հայտնում է նրա խոսնակը:

Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։