Փաշինյանը Կիրանցում մասնակցել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ է մեկնել, որտեղ մի շարք միջոցառումների է մասնակցում: Նրան են ուղեկցում տարածքային կառավարման, ներքին գործերի ու կրթության նախարարները:

Փաշինյանը Տավուշի Կիրանց գյուղում մասնակցել է վերականգված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը: Օծումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, թե 19-րդ եկեղեցու վերանորոգումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված այս հատվածում շատ խորհրդանշական քայլ է համարում:

Եկեղեցին օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ: Բարձրաստիճան այս հոգևորականը չի միացել Փաշինյանի՝ կաթողիկոսին գահից հեռացնելու արշավին: Տավուշի թեմից նույնպես ոչ մի հոգևորական չի պաշտպանել եկեղեցու բարենորոգման Փաշինյանի շարժումը:

Օծման արարողությունը սկսվել էր Աճարկուտ գյուղի սկզբնամասից՝ հոգևորականների առաջնորդած ուխտերթով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիրանցի «իրական» պատկերը՝ բաց հրավերն ու լրագրողների առջև փակված դռներըԲաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր25 եպիսկոպոսների հայտարարությունը. բարենորոգման օրակարգը ճաքե՞ր է տալիսԿոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները. Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը