Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հաղորդվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի առիթը Տոկաևի ծննդյան տարեդարձն էր։ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: